Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Էրմակն իր տելեգրամյան ալիքում գրել է, որ ԱՄՆ կոնգրեսական Ադամ Սմիթը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները եւ նրա դաշնակիցները Ուկրաինային կտրամադրեն 25-ից 30 միավոր HIMARS եւ MLRS բազմակի հրթիռային համակարգեր։
Երմակի տեղեկություններով, խոսքը նաեւ MLRS-ի համար նախատեսված մեծ քանակությամբ զինամթերքի մասին է։
«Այժմ առանցքային խնդիրը MLRS-ի համար հրթիռներ մատակարարելու լոգիստիկան է, եւ զինվորականներն այս հարցում ինձ լավ կհասկանան: Այս լոգիստիկ մեխանիզմը լինելու է համակարգային եւ ռազմաճակատի տարբեր հատվածներում MLRS-ի կայուն ու արդյունավետ գործունեությունը ապահովելու համար»,- գրել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը Կիեւում հանդիպել էր Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ եւ խոստացել նրան՝ ապագայում Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու տարբերակներ գտնել: