Lragir.am-ը գրում է. ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպան (2015-2019) և արտաքին քաղաքականության հայտնի փորձագետ Վալերի Շալին մեկնաբանել է ռուսական մանիպուլյացիաները, որոնք ուղղված են Ուկրաինային ամերիկյան զենքի մատակարարումները խափանելուն, գրում են ուկրաինական զլմ-ները։
«Մենք տեսնում ենք, թե ինչպես միաժամանակ բազմաթիվ նյութեր հայտնվեցին արևմտյան մամուլում, որոնցում ասվում է, որ Ուկրաինան կարող է զենք վաճառել կամ տալ: Սա համակարգված ռուսական հատուկ գործողություն է, այն ունի հստակ նպատակներ և պայմանավորված է Ռուսաստանի կորուստներով։ Երբ Ուկրաինան արեւմտյան զենքով սկսեց ոչնչացնել Ռուսաստանի զինապահեստները, սկսեցին աշխատել դա դադարեցնելու համար», ասել է Չալին։
«Մենք պետք է Միացյալ Նահանգներին տրամադրենք անհրաժեշտ բոլոր տեղեկությունները, որպեսզի համոզվեն, որ ծանր զինատեսակները գտնվում են Ուկրաինայում, առաջնագծում։ Ռուսները չեն դադարեցնի ճնշումներն այս ուղղությամբ, նրանք կփորձեն հասնել նրան, որ մեզ զենք չտան, քանի որ հիմա սա առանցքային խնդիր է, որը որոշում է ոչ միայն ռազմաճակատում առաջիկա երկու ամիսների արդյունքները, այլ ընդհանրապես Ռուսաստանի հետ պատերազմի բեկումը», ասել է Չալին։