«Սուպեր Սաքոյի չափ էլ չկան․․․»․ Վանեցյանը ծաղրել է ընդդիմադիրներին

Ինչպես դեռ երեկ հայտնեցինք, հուլիսի 20-ին Երևանի Ազատության հրապարակում տեղի է ունեցել Սուպեր Սաքոյի համերգը։ Ընդ որում, Ազատության հրապարակը լեփ լեցուն էր, բավականին մեծ բազմություն էր հավաքվել Սուպեր Սաքոյին լսելու համար։ Դատելով համերգի լուսանկարներից՝ կարելի է ասել, որ Սուպեր Սաքոյին հաջողվեց ավելի շատ մարդ հավաքել, քան ընդդիմությանը՝ 3 ամսվա ընթացքում։

Ընդ որում, մեր տեղեկություններով փողոցային շարժում նախաձեռնած ընդդիմության առաջնորդներին ծաղրել է Արթուր Վանեցյանը՝ տեսնելով Սուպեր Սաքոյի համերգի մասնակիցների թիվը։

«Սուպեր Սաքոյի չափ էլ չկան․․․ մի քանի անգամ ավելի շատ մարդ հավաքեց, քան իրանք»,- ասել է Վանեցյանը։

Հիշեցնենք, որ դեռևս հունիսի 21-ին դիմում էր ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին։ Արթուր Վանեցյանի լիազորությունները դադարեցվեցին նրա հրաժարականի մասին Ազգային ժողովի նախագահի հայտարարությունից մեկ շաբաթ անց։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.