ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բըրնսը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սխալվում է, եթե կարծում է, որ կարող է հաղթել Ուկրաինայում հյուծման պատերազմում: Այդ մասին գրում է Sky.news-ը։
Բըրնսն ասել է, որ Ռուսաստանի նախագահը սխալվում է՝ ենթադրելով, որ կարող է հաղթել Ուկրաինայի դեմ արյունալի հյուծման պատերազմում:
Պուտինը սխալ հաշվարկեց իր սկզբնական ներխուժման ծրագրերը՝ չկարողանալով գրավել Կիևը կայծակնային հարվածով, և կրկին սխալվում է. «Նա պնդում է, որ Ուկրաինան իսկական երկիր չէ, բայց իսկական երկրները հակադարձում են»: