Համաշխարհային մամուլն անդրադարձել է Թեհրանում Պուտին-Էրդողան հանդիպմանը, երբ Պուտինը մոտ 1 րոպե ստիպված էր սպասել Էրդողանին։
Պուտինը սովորություն ունի սպասեցնել երկրների նախագահներին, բացի իհարկե ԱՄՆ նախագահից։ Այդ կապակցությամբ ԱՄՆ նախագահ Օբաման ասել էր, թե Պուտինը գիտե, թե ում չի կարելի սպասեցնել։
Այս ֆոնին, Էրդողանի ուշանալը հատկանշական է․ հիմա Պուտինն այն վիճակում է, երբ շատերը կարող են իրենց թույլ տալ սպասեցնել նրան, եւ հատկապես՝ Էրդողանը, ով մնացել է Պուտինի միակ հույսը միջազգային գործերում եւ «եռակողմ ձեւաչափերով տարածաշրջանները հավասար կիսելու» կիսագողական քաղաքականության հարցերում։
Տեսանյութը՝ Գարդիանի