Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Վերջին օրերի ընթացքում եկել եմ այս եզրակացությանը. «Ելք»-ում կարգին դեմքեր շատ կան՝ պայքարի հին ու բարի ընկերները: Նրանք էլ կրակն են ընկել իրենց կոստյումավոր, կարիերիստ, կոմֆորմիստ, իբրև թե լուսավոր, բայց խավարամիտ, կլիենտիզով տառապող ու հանուն մանդատների հոգիները վաճառող, առաքինի ժպտացող գործիչների ձեռքը:
Ցավոք սրտի, վերջինները մեծամասնություն են կազմում և «Ելք»-ը բուժվելու ոչ մի հեռանկար չունի: Վերահսկելի, անվտանգ, բարի, անշառ ու համակարգային ընդդիմություն լինելը այդ ուժի միակ առաքելությունն է:
Վստահ եմ կարգին դեմքերը մի օր դուրս են գալու «Ելք»-ից՝ դուռը շխկցնելով ու հայտարարելով. «анархия мать порядка»:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ armlife.am