Lragir.am-ը գրում է. Պուտինի Թեհրան այցը ամերիկյան «արտահոսքից» հետո քննարկվում է նաեւ այն կտրվածքով, թե ինչպես ՌԴ նախագահը բանակի արդիականացման վրա 10 տրիլիոն ռուբլի ծախսելուց եւ նախորդ տարիներին նոր հրթիռների ու հազարավոր անօդաչուների «մուլտիկներ» ցուցադրելուց հետո Իրան է մեկնել անօդաչուներ խնդրելու համար։ Անգերազանցելի աշխարհաստրատեգն ու ամերիկակենտրոն աշխարհակարգը կործանողն ահա այսպիսի խղճուկ վիճակում է հայտնվել, գրում են միջազգային ու ռուսական համացանցում։
Իրանը Պուտինի հույսերից մեկն է այն ամենից հետո, ինչ արել ու անում է Կրեմլը Թեհրանի դեմ Սիրիայում ու Հարավային Կովկասում։ Ռուս-թուրքական հերթական «եռակողմ» Աստանայի ձեւաչափով ու 3+3-ով Իրանը մեկուսացնելու եւ ապագայում մասնատելու ծրագրերը Թեհրանում չեն մոռացել, եւ դրա վկայությունն էր Իրանի հոգեւոր առաջնորդի զգուշացումը Էրդողանին՝ Իրանը հակառակվելու է Հայաստանի հարավի անեքսիային։ Իսկ Պուտինը եւ նրա արտգործնախարար Լավրովը մինչ օրս չեն պատասխանել հարցին՝ Ռուսաստանը կո՞ղմ է աշխարհքաղաքական սահմանների փոփոխությանը տարածաշրջանում։ ՌԴ լռությունն ավելին է, քան թուրքերի բացահայտ հավակնությունները։
Հիմա «խղճուկ ծերուկը» Իրանից օգնություն ու երկարատեւ պատժամիջոցների պայմաններում զարգանալու իրանական փորձն է հայցում։