ԿԳՄՍ նախարարությունը Հատիս լեռան գագաթին նոր հայտնաբերված ամրոցի վնասման վերաբերյալ դիմել է ոստիկանություն:
Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ԿԳՄՍՆ խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը:
Հիմք է ընդունվել Հնագիտության և ազգագրության ինստիտուտի մասնագիտական եզրակացությունը՝ Հատիս լեռան գագաթին նոր հայտնաբերված ամրոցի վնասման վերաբերյալ:
Նախարարությունը դիմել է ոստիկանություն, որպեսզի միջոցներ ձեռնարկեն Հատիսի գագաթին հողային աշխատանքները հնարավորինս սեղմ ժամկետում կասեցնելու, ինչպես նաև ներկայացված եզրակացությունը ուսումնասիրելու և օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար։
Նշենք, որ Կառավարությունը դրական էր գնահատել Հիսուս Քրիստոսի արձանի նախագիծը: Հուլիսի 9-ին, Հատիսի գագաթին տրվել էր Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի շինարարության մեկնարկը։