ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը** **Facebook-ի իր էջում համեմատության սկզբունքով գրել է նախորդ տարվա և այս տարվա նույն օրերի ջերմաստիճանները, որոնք գրանցվել են մայրաքաղաք Երևանում։
«Երևան․ 18.02.2017, գիշերը -20, ցերեկը -5
18.02.2018, գիշերը +7, ցերեկը +11»,-գրել է նա։
Հանրապետության տարածքում՝
Փետրվարի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը և առավոտյան ժամերին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում անձրևի տեսքով։ 20-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, ցերեկը նույնքան կբարձրանա:
Երևանում՝
Փետրվարի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը և առավոտյան ժամերին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Փետրվարի 20-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.hraparak.am