Ուկրաինան ստացել է զենք, որը մի շարք կարևոր առումներով գերազանցում է HIMARS-ին։ Այն ավելի հզոր է և հեռահար: Խոսքը M270-ի հրթիռային համակարգի մասին է։
Սա համազարկային կրակի ամենահզոր համակարգն է աշխարհում։ Այն առկա է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի առնվազն 15 այլ երկրների բանակներում: Կրակի արագությունը ֆենոմենալ է՝ 12 հրթիռ մեկ րոպեից էլ քիչ ժամանակում։ Թիրախից առավելագույն շեղումը 5 մետր է։
Այս «ռելսերի վրա գտնվող հրեշին» անհրաժեշտ է անձնակազմի ընդամենը երեք անդամ, որոնք մեքենան մարտական պատրաստության են բերում 20 վայրկյանում։ Սարքավորման մեկ միավորն ի վիճակի է հարվածել մինչև 25 հեկտար տարածքի: