Ռուս սուսերամարտուհի Տատյանա Գոլոսեևան մահացել է 23 տարեկանում, տեղեկացնում է Ռուսաստանի սուսերամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Մահվան պատճառները դեռևս հայտնի չեն։ Նշվում է միայն, որ մահը հանկարծակի է վրա հասել:
Հիշեցնենք, որ 2012 թվականին Տատյանան դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն (արծաթե մեդալակիր), 2015-ին թիմային պայքարում հռչակվել է Եվրոպայի չեմպիոն։
2015 թվականին նա ստացել է սպորտի վարպետի կոչում:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ armlife.am