Վիննիցայի և այլ ահաբեկչական հարձակումներից հետո ռուս օկուպանտները պետք է զգան, թե ինչ է նշանակում «ահաբեկչությանը արդար պատասխան»։ Այս մասին երեկոյան տեսաուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ուկրաինայի Զինված ուժերը, անշուշտ, կտան իրենց պատասխանը: Օկուպանտները հանգիստ գիշերներ չեն ունենա»,- ընդգծեց նա:
Զելենսկին ասել է, որ Վիննիցայի վրա հարձակման մեջ ներգրավված բոլոր հանցագործների բացահայտումն արդեն սկսվել է։
«Ե՛վ ազգային մակարդակով, և՛ միջազգային մակարդակով մենք ամեն ինչ կանենք, որպեսզի ռուսաստանցի բացարձակապես բոլոր մարդասպանները պատասխանատվության ենթարկվեն իրենց արարքների համար», հավելել է նա։
Վիննիցային ռուսական հարվածի հետեւանքով զոհվել է 23 խաղաղ բնակիչ, այդ թվում երեխ երեխա։ Կան տասնյակ վիրավորներ։