ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բթրնսը մի քանի ժամով ժամանել է Հայաստան, հայտնում է Sputnik Արմենիան՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ուիլյամ Բըրնսը Երևան է ժամանել այսօր առավոտյան։ Լրատվամիջոցի տեղեկություններով` ամերիկյան հետախուզության ղեկավարի երևանյան այցի շրջանակում նախատեսված են բարձր մակարդակի հանդիպումներ։ Այս պահին պաշտոնական տեղեկություն չի հրապարակվել ո՛չ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան, ո՛չ ՀՀ պետական կառույցների կողմից։
Ազատություն ռադիոկայանը նշում է, որ պաշտոնական Երևանն ու Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ո՛չ հաստատում, ո՛չ հերքում են տեղեկությունը, թե Երևանում է Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բըրնսը։