13:00 Mehr գործակալության տվյալներով, կործանված ATR 72-600 ինքնաթիռն ընկել է Իսֆախան նահանգում, Սեմիրոմ բնակավայրի մոտակայքում, լեռնային հատվածում: Փրկարական ուղղաթիռները երկրորդ փորձով էլ չեն կարողացել մոտենալ աղետի վայրին, խանգարում է խիտ մառախուղը:
12:48 - Թեհրանից դեպի Յասուջ քաղաք թռիչքի տեւողությունը 1,5 ժամ է, ինքնաթիռը կործանվել է թռիչքի 35-50-րդ րոպեների ընթացքում: Նշվում է, որ ինքնաթիռի օդաչուն բարձր որակում ուներ, 2013-ին նրան հաջողվել էր իջեցնել ինքնաթիռը, որի շարժիչը խափանված է եղել ու խիստ վթարային իրավիճակ:
լուսանկարում՝ վթարի ենթադրյալ վայրն ու թռիչքի սխեման
12:40 - ISNA իրանական կայքը՝ հղում անելով ավիաընկերությանը, փոխանցում է, որ զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ՝ 60 ուղեւորներն ու անձնակազմի 6 անդամները:
12:30- Lenta-ի փոխանցմամբ, ինքնաթիռը փորձել է արտակարգ վայրէջք իրականացրել, սակայն չի հաջողվել: Նշվում է, որ հնարավոր է ողջ մնացած մարդիկ լինեն: Խիտ մառախուղի պատճառով փրկարարական ուղղաթիռները դեռեւս չեն կարողանում հասնել աղետի վայր:
12:25- Ինքնաթիռում եղել են 60 ուղեւոներ եւ անձնակազմի 6 անդամներ; Որպես կործանման հիմնական պատճառ՝ նշվում են եղանակային պայմանները, ըստ իրանական օդերեւութաբանական ծառայության, այդ ժամին խիտ մառախուղ է եղել; Զոհերի մասին դեռեւս հստակ տեղեկություններ չկան;
12:20- Իրանում ուղեւորատար ինքնաթիռ է կործանվել: Այս մասին հայտնում է Daily Sabah-ը: Նախնական տվյալներով, ինքնաթիռում մոտ 60 ուղեւորներ են եղել, ինքնաթիռը պատկանել է իրանական Aseman Airlines ավիաընկերությանը, ուղևորվում էր Թեհրանից դեպի Յասուջ քաղաք:
Իրանական Irna գործակալության տվյալներով էլ, տեղական ժամանակով ժամը 8:55-ին ինէնաթիռն օդ է բարձրացել, թռիչքից 50 րոպե անց այն կորել է ռադարների էկրաններից:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ armtimes.com