Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովն այցելել է Շուշի։ Այս մասին տեղեկացնում են Բաքվի զլմ-ները։ Այսպիսով, ՌԴ-ն վերջնականապես դեն է նետում չեզոք միջնորդի իր դիմակը։ ՌԴ-ն ճանաչում է Շուշիի՝ Բաքվին պատկանելությունը, հավաստելով, որ քաղաքը, ինչպես նաեւ Հադրութը, Բաքվին է հանձնվել ռուս «խաղաղապահների» տեղակայման դիմաց։
Իր հերթին, ՌԴ դեսպանի այցը Շուշի վերջ է դնում եռակողմ հայտարարությանը, որն արդեն իսկ հակասության մեջ էր Պուտին-Ալիեւ ռազմավարական գործակցության հռչակագրի հետ։