ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը և ճգնաժամային կառավարման գծով եվրահանձնակատար Յանեշ Լենարչիչը համատեղ հայտարարություն են արել Վիննիցայի վրա ռուսական հարձակման վերաբերյալ։
Նրանք դա որակել են որպես վայրագություն և «քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա դաժան հարձակումների երկար շղթայի վերջին հարձակումը»:
«Բոլոր նրանք, ովքեր պատասխանատու են այս վայրագությունների համար, պատասխան կտան իրենց գործողությունների համար՝ միջազգային իրավունքին համապատասխան», ասված է հայտարարության մեջ, տեղեկացնում է BBC-ն։