«ՀՀ-ում եք ուզում բնակարա՞ն, Ես էլ Սուրբ հողի համար այրուն թափած 18֊20 տարեկան մեր Արծիվ ՏՂԵՐՔԻՆ և Արցախյան ազգային անմահացած Հերոս՝ հրամանատին եմ ուզում...». «ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԿ նախագահ

ԱՐԱՏՏԱ֊ՎԱՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ նախագահ Արսեն Սարգսյանը նոր գրառում է կատարել.

 

Ես էլ Արցախի և Սուրբ հողի համար այրուն թափած 18֊20 տարեկան մեր Արծիվ ՏՂԵՐՔԻՆ և Արցախյան ազգային հերոս, 44֊ օրյա պատերազմում անմահացած Հերոս 18֊րդ դիվիզիայի իմ հրամանատար՝ Սերգեյ Շաքարյանին եմ ուզում... Դու քո բնակավայրից հոգնե՞լ ես ։ Ինչո՞ ւ։ Եռաբլուրի մեր հերոսները ընկան Արցախի համար, իսկ դու փախնում ես հայրենի հողի՞ցդ, դա անամոթություն է։ Կռված, վիրավորված, հաշմանդամ դարձած զինվորի փոխարեն, քեզ տուն տա՞ն, փախստականի կարգավիճակ ստանաք հա՞, նստեք պետության վզին, խուսափեք բանակում ծառայելուց քանի որ այդ կարգավիճակով բանակ չեն զորակոչում, ձրիակերի պես նստեք ժողովրդի վզին ու պահանջներ ներկայացնեք: Ոչ ավել ոչ պակաս Հայաստանում էլ տուն ե՞ ք պահանջում, գնացեք Արցախ, ՀՀ կառավարությունը մոտ մեկ ամիս առաջ լրացուցիչ 20 միլիարդ դրամ հատկացրեց Արցախի բնակարանաշինարական լայնածավալ շին աշխատանքների համար, գնացեք և շենացրու տուն կառուցի ու ապրի , Արա 30 տարուց ավել աղետի գոտի ունենք, դեռ դոմիկներում ապրող տեղացիների ունենք հերիք ա էլի զզվցրիք, փախնում էք Արցախից ո՞վ ա շենացնելու արյունով պատած էտ Սուրբ հողը։

Կռվի ժամանակ ավտոշարասյուներով փախնում էիք Հայաստան, որ հիմա էլ տուն ուզե՞ք... գնացեք Արայիկից և Ռոբա֊սերժականներից ուզեք։

Հենց հիմա էլ ընկերներ ունեմ, որ Արցախում մարտական հերթապահություն են գնացել իրականացնում, գոնե գնաք ապրեցնեք Արցախը մեր Տղերքի այրամբ ողողված, մեր եղբայրների կյանքի գնով պահած սուրբ հողը, որ ռուս֊թուրքական եղբայրական 100տարի առաջ ստեղծած կեղծ ու արհեստածին 《ադրբեջանը》 էթնիկ զտումներ չիրականացնի, եկել Հայաստանում տուն ե՞ք ուզում էլի եմ ասում ձեզ հարմար ու բոլորիս համար իրենց կյանքը չխնայած մեր Եղբայրները անմահացան որ ապրեցնեք Արցախը...

Հարգանքով՝ ԱՐԱՏՏԱ֊ՎԱՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ նախագահ Արսեն Սարգսյան

Возможно, это изображение 9 человек, люди стоят и текст

Հիշեցնենք, որ «Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավար Լևոն Հայրյանը ցույցի ժամանակ պահանջում է. Պահանջում ենք,որ մեր հարցերին հստակ պատասխան տան: Պահանջում ենք,որ մեզ փախստականի կարգավիճակ տան: Երբ ես խոսում եմ մեր հարցերի մասին, դրանք միայն Հադրութի ու Շուշիի բնակիչների հարցերը չեն, դրանք ոզջ ազգի հարցերն են: Այս մասին քիչ առաջ կառավարության գլխավոր մասնաշենքի մոտ Արցախից տեղահանվածների կողմից իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավար Լևոն Հայրյանը:

«Հադրութին խփելով չեն վնասել միայն հադրութեցուն, վնասել են ողջ հայ ազգին: Պետք է մեզ վերադարձնեն Հադրութ ու մեր անվտանգությունը ապահովեն: Ուզում է ռուսը լինի, ուզում է անգլիացին, ուզում է սևամորթները: Մենք Արցախում բնակարան չենք ուզում, բնակարան մենք ուզում ենք Հայաստանում, որպեսզի փախստականի կարգավիճակ ունենանք, իսկ պահը եկած ժամանակ Հադրութ ու Շուշի վերադառնանք»,- ասաց նա:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.