Պուտինը ստորագրեց «ռազմական դրության» օրենքը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է տնտեսական ոլորտում հատուկ միջոցների մասին օրենքը՝ երկրից դուրս «հակաահաբեկչական և այլ գործողությունների ժամանակ» Ռուսաստանի Դաշնության զինված ուժերին ապահովելու համար։

Օրենքի համաձայն՝ իրավաբանական անձինք չեն կարող հրաժարվել պետական ​​գնումների կամ պաշտպանության պետական ​​պատվերներով պայմանագրեր կնքելուց, եթե այդ պայմանագրերը վերաբերում են նման գործողություններին։

Բացի այդ, Ռուսաստանի իշխանությունները կկարողանան «առանձին կազմակերպություններում աշխատանքային հարաբերությունների իրավական կարգավորում» սահմանել, որը թույլ կտա աշխատել գիշերը, հանգստյան օրերին և տոն օրերին։

Այս օրենքը փորձագետները համարում են տնտեսությունը ռազմական ռելսերի տեղափոխելու գործընթաց՝ ռազմական դրությանը բնորոշ։ Կրեմլը խուսափում է հայտարարել ռազմական դրություն եւ մոբիլիզացիա, դա իրականացնելով այլ մեթոդներով։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.lragir.am