Ազատամարտիկ, հետախույզ Վովա Վարդանովը կարծում է, որ Ալիևի հայտարարությունները դեմագոգիա, զառանցանք չպետք է որակել, պիտի հասկանալ նրա մարտավարությունը։
«Պիտի հասկանանք՝ որտեղից պիտի գա հասնի Սևան լաղանալու, իշխան ճաշակելու համար, պիտի գա Գեղարքունիքի մարզի մոտ գտնվող Դաշկեսանի և Քեդաբեկի շրջաններից չէ՞, փաստորեն մեր զինվորականները հասկանում են, որ նա այդ ուղղությունից պատրաստվում է հարձակում գործել։ Եթե Սևան է ուզում մտնել, ուրեմն Գեղարքունիքի վրա պիտի հարձակվի, եթե Երևան է ուզում մտնել, ապա հարձակման պլացդարմը կարող է լինել Նախիջևանը»։ Վովա Վարդանովը ընդգծում է, որ Նախիջևանի կողմից պետք է նախահարձակ լինենք, այլապես կործանարար հետևանքներ կունենանք։
«Նախիջևանի բանակային կորպուսը բավականին առաջադիմել է: Իրենք մասնակի պատրաստ են հարձակումների, բայց դա, եթե լավ բռունցք ձեռքբերեն կարող են մեզ հարվածել, չի նշանակում, որ նրա մարմինը մեզ համար առաջվա նման խոցելի չէ։ Նախիջևանը փաստացի մեր պատանդն է և փորձելու է դռնով դուրս թռնի։ Առաջարկում եմ նախապատրաստել մեր զորքերը հարձակման։
Ես առաջարկում եմ վերջապես վերջ տալ պաշտպանվելու տխմար պահվածքին։ Ամեն գնով պաշտպանվելու պահվածքը դա թամբալի պահվածք է, ընդամենը հերոսություն է պետք»,- շեշտեց նա։Վովա Վարդանովի խոսքերով՝ մենք պետք է պատրաստվենք ռեալ մարտերի, ըստ նրա՝ եթե միայն շարունակենք պաշտպանվել, չի բացառվում, որ կրկին տարածքային կորուստ ունենանք։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.1in.am