Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանը հայտնի Դոգ մականունով նախկին ոստիկանն է, ում անվան շուրջ բազմաթիվ աղմկահարույց դեպքեր են շրջանառվում:
Վարդան Ղուկասյանը բավական աղմկահարույց անցյալ ունի։ Վլադիմիր Գասպարյանի ոստիկանապետ նշանակվելուց հետո Ռազմական ոստիկանությունից տեղափոխվել է Ոստիկանություն։ Համակարգում աշխատելու տարիներին համարվել է նրա ամենամտերիմ մարդկանցից մեկը: Նախկին ոստիկանապետը, սակայն, Ղուկասյանին երկու անգամ հեռացրել է աշխատանքից՝ 2013-ին և 2014-ին:
«Հետք» էլեկտրոնային պարբերականի լրագրողին հրելու և վիրավորելու համար աշխատանքից հեռացված Ղուկասյանի պարապուրդը, սակայն, երկար չի տևել․ ընդամենը երեք ու կես ամիս անց նա նշանակվել է Ոստիկանության Չարբախի բաժանմունքի պետի տեղակալ: Իսկ ահա 2014-ին, ինչպես փոխանցեցից Ոստիկանության լրատվական ծառայությունից, Գասպարյանի հրամանով հեռացվել է ոչ միայն պաշտոնից, այլև ոստիկանական համակարգից:
Ղուկասյանը 2015-ին նաև դատապարվել է՝ 4 տարվա ազատազրկմամն՝ շորթում կազմակերպելու համար: