«Բայց որ այդպես է ալիևը կարծում,վաղուց ժամանակն է, որ դիմենք ՅՈւՆԵՍԿՕ-ին...». «ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԿ նախագահ

Ռուսները և թուրքերը, 1921 թվականին միմյանց միջև բաժանելով հայկական տարածքները (Կարսի մարզը, Սուրմալուի նահանգը իր բիբլիական Արարատով, Արցախը, Նախիջևանը) , տիրացան Հարավային Կովկասին, ստեղծելով արհեստական արբանյակ պետություն «ադրբեջան» անունով։

«ադրբեջանը» ալիև անունով «մսրա մելիքը» Պաշտոնական բաքուն մեղադրում է հայերին «մշակութային ցեղասպանության» մեջ` դիմելով ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի վերջիններս Երևանի Կոնդ թաղամասը հայտարարեն «Թեփեբաշի», քանի որ այն իրենց պնդմամբ հայերինը չի:

Քանի որ մեր ԱԳՆ և իշխանությունները դեռ չեն արձագանքել, չգիտեմ թե ոնց ստացվեց, որ փոքր ալիևն այդքան լկստվեց, բայց արդեն վաղուց ինձ համար այդ փաստը իհարկե զարմանալու չի...

Հ.Գ. Բայց ասեմ ալիևին ու մնացած բոլորին ովքեր լուռեն, ինչպես ամիսներ առաջ մեր կազմակերպությունը «ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ-ն թշնամու վանդալիզմից, բնաջումից պաշտպանելու համար դիմեցինք պաշտոնապես Եվրախորհրդարանի պատգամավոր Պիտեր Վան Դալենին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլային, ԱՐՑԱԽՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ պատմամշակութային հուշարձանների և մեր ՔՐԻՍՏՈՆԵԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ պահպանման խնդրանք պահանջով, պատրաստակամ եմ թե Ես, թե մեր կազմակերպության անունից դիմելու բոլոր միջազգային հարթակներին:

Հիմա` անրադառնանք Կոնդի մասին:

Կոնդ թաղամասը հիմնադրվել է 17-րդ դարում' դարեր շարունակ գրեթե չենթարկվելով ճարտարապետական փոփոխությունների։

Գրող, պատմաբան Էդվարդ Ավագյանն ասում է. «Կոնդը մեր պատմությունն է։ 17-րդ դարում Կոնդում էին ապրում հին Էրիվանի հիմնադիրներից շատերը։ Մեծ հարգանք վայելող Աղամալյանների գերդաստանն է ապրել Կոնդում»։

Էդվարդ Ավագյանը պատմում է, որ Թափաբաշ փողոցում Աղամալյաններն ունեին երկհարկանի շքեղ առանձնատուն, որը ժամանակակիցները «ապարանք» էին անվանում։ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցին, որը կառուցվել է 15-րդ դարում, 1679 թվականի Երեւանի Մեծ երկրաշարժից քանդվել է։ 1710 թվականին Մելիք Աղամալյանը վերականգնել է եկեղեցին՝ այն դարձնելով Աղամալյանների տոհմական աղոթատեղին։ Քանի որ ադրբեջանցիները գողանում են ամեն ինչ նաև պարսիկներից` «թեփեբաշի»-ն, որից խոսում է ալիև կոչեցյալը, պարսկերեն անվանում է: Նավթի արքան ըստ երևույթի մոռանում է, որ թաղամասը միշտ կոչվել է Կոնդ, որը հայերեն նշանակում է «բոլորակ բլուր»:

Բայց որ այդպես է ալիևը կարծում, այդ դեպքում կարծում եմ ժամանակն է, որ հայերը կամ Համայն Հայ ժողովրդի անունից մեր կազմակերպությունը դիմենք ՅՈւՆԵՍԿՕ-ին` բաքուն հայկական հայտարարելու պահանջով: Ապացույցները լիքն են խոստանում եմ կյանքիս մնացած բոլոր տարիները, օրերը կտրամադրեմ ի շահ համայն Հայ Ժողովրդի և ի շահ Հայաստանի և Արևմտյան Հայաստանի բոլոր պատմական փաստերով դիմելու միջազգային բոլոր կառույցներին և ալիևի ու մնացածի լեզուն կարճացնելու:

Հարգանքով՝ «ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ նախագահ Արսեն Սարգսյան

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.