MediaNews- ը գրում է. Մեր տեղեկություններով պարեկային ծառայությունը կանգնեցրել է ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի եղբոր՝ դատախազ Էդգար Պետրոսյանի վարած մեքենան։ Արդյունքում պարզվել է, որ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Էդգար Պետրոսյանը մեքենան վարել է հարբած վիճակում։
Սակայն դատախազ Էդգար Պետրոսյանը հրաժարվել է ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, ավելին՝ դիմադրել է, արդյունքում պարեկային ծառայության աշխատակիցները ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել և վերջինիս ուժով բերման ենթարկել։
Դատախազ Էդգար Պետրոսյանը ձերբակալված է։