«Պահանջելուց լավ է, բայց մի օր միկրաֆոնը ձեռը չառավ 2 բառ ասեր․․․»․ Իշխան Սաղաթելյանը դժգոհել է Քոչարյանից

Ընդդիմությունը  Երևանի փողոցներում շարունակում է ամեն շաբաթ հանրահավաքներ անել, չնայած,որ դրանց մասնակիցների թիվը չի գերազանցում անգամ 2000-ը։  Պարզից էլ պարզ է, որ իրականում սա այն թիվը չէ, որով կարելի է երկրում շրջադարձ անել ու խնդիրներ ստեղծել իշխանության համար։  Չնայած այս ամենին, ընդդիմություն շարունակում է իշխանափոխության անհույս փորձերը։

Ի դեպ, օրերես տեղի ունեցած քննարկումներից մեկի   ժամանակ Իշխան Սաղաթելյանը դժգոհել է Ռոբերտ Քոչարյանից։ Իշխան Սաղաթելյանի խոսքերով Քոչարյանն անընդհատ հանդես է գալիս պահանջատիրոջ կերպարով, արդյունքներ է պահանջում, իսկ գործնականում հենց ինքը՝ Քոչարյանը ոչինչ չի անում։

«Մենակ թողաս  պահանջի, բայց տղուն էլ փախցրեց երկրից ․․․ Պահանջելուց լավ է, բայց մի օր միկրաֆոնը ձեռը չառավ 2 բառ ասեր․․․ սաղ  թողոել է վզիս, բայց որ մի օր  մի  արդյունք  գրանցենք, գալու է ասի սաղ իմ շնորհքն է»,- ասել է  Իշխան Սաղաթելյանը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ medianews.site