Սպիտակ տան ղեկավարը մեկնաբանել է Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները.
Մենք թույլ չենք տա, որ Ռուսաստանը հաղթի Ուկրաինայում, մենք կաջակցենք Կիևին այնքան ժամանակ, որքան կպահանջվի: Այս մասին Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Սպիտակ տան ղեկավարը հայտնել է, որ առաջիկա օրերին Վաշինգտոնը կհայտարարի Ուկրաինային 800 մլն դոլարի չափով ռազ-մական օգնության նոր փաթեթի մասին։
Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ ՆԱՏՕ-ի երկրները պատրաստ են համատեղ ուժեղացնել Դաշինքի պաշտպանական հզորությունը։
«Հրթ-իռային պաշտպանության ոլորտում սպառազ-ինությունների նոր փաթեթ է նախատեսվում։ Մենք կպաշտպանենք ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր թիզ»,- ասել է Բայդենը։