Ռուսաստանի և Բելառուսի վրա արևմտյան երկրների ճնշումները նպաստում են երկրների միավորման գործընթացներին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ուղղված Ռուսաստանի և Բելառուսի շրջանների 9-րդ ֆորումի մասնակիցներին։ Տեսանյութը հրապարակվել է Կրեմլի կայքում։
«Այսպես կոչված հավաքական Արևմուտքի աննախադեպ քաղաքական և պատժամիջոցային ճնշումը մղում է մեզ արագացնելու միավորման գործընթացները»,- ասաց նա։
Պուտինի խոսքով, երկրների համար միասին ավելի հեշտ կլինի նվազագույնի հասցնել պատժամիջոցների վնասը, յուրացնել պահանջված ապրանքների արտադրությանը, զարգացնել նոր ունակություններ և ընդլայնել համագործակցությունը բարեկամ երկրների հետ։
Նշենք, որ ըստ արեւմտյան քաղաքական եւ հետախուզական շրջանակների՝ Պուտինը փորձում է Բելառուսին ներքաշել պատերազմի մեջ, ընդ որում՝ ոչ միայն Ուկրաինայի դեմ։ Լիտվայի կողմից Կալինինգրադ տրանզիտի արգելումից հետո Մոսկվայից ակնարկներ եղան Բելառուսի եւ Լիտվայի սահմանին այսպես կոչված Սուվալկի միջանցքի վրա վերահսկողության հաստատման հնարավորության մասին, որով անցնում է երկաթուղին։ Փորձագետները նշում են, որ այդ պարագային ՆԱՏՕ-ն ուղիղ հակամարտության մեջ կմտնի ՌԴ հետ, ինչը մտնում է Կրեմլի նպատակների մեջ։ Բացի այդ, խոսվում է այն մասին, որ Մոսկվան մտադիր է Բելառուսի եւ Ուկրաինայի օկուպացված մասի միավորմամբ հայտարարել նոր պետության ստեղծման մասին։