Ռուսաստանն իսկապես կարող է դադարեցնել պատերազմն Ուկրաինայում ցանկացած պահի, եթե նրա ղեկավարությունը հանկարծ համարժեք դառնա։ Այս մասին Twitter-ում գրել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը՝ ի պատասխան ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարության՝ մինչև օրվա ավարտը ռազմական գործողությունները դադարեցնելու հնարավորության մասին։ Պեսկովը հայտարարել էր, որ Ուկրաինայում պատերազմը կավարտվի, եթե Կիևը հրամայի վայր դնել զենքերը և ընդունի կապիտուլյացիան։
«Դարձյալ Z-վերջնագրե՞ր, Ուկրաինան չի սկսել այս պատերազմը, որպեսզի դադարեցնի այն «հրամանով»: Մոսկվան կարող է ցանկացած պահի ավարտել պատերազմը, պարզապես վերադառնալով համարժեքության. դադարեցնել հրթիռներ ուղարկել քաղաքներ, դուրս բերել զորքերը և հրաժարվել միջուկային քարոզչությունից», ընդգծել է Պոդոլյակը, տեղեկացնում է ՈՒՆԻԱՆ-ը։