ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել:
Պարզվել է, որ օտարերկրյա հատուկ ծառայությունները Արցախում ստեղծել են գործակալական ցանց, որի ծուղակում հայտնվել են Արցախի ՊԲ-ում ծառայող զինվորականներ, նրանցից ոմանք՝ անգամ չգիտակցելով:
Արցախի քաղաքացիների հետ կապ են հաստատել սոցիալական ցանցերում հայկական անուն-ազգանուններով գրանցված օտարերկրյա գործակալներ, որոնք զինծառայողների հետ տևական շփումից հետո ստացել են նրանցից զորամասերի տեղակայման վայրերի, խաղաղապահների ծառայության վայրերի և անցակետերի, Արցախի տարածքում տեղակայված զինտեխնիկայի տեսակների և վայրերի, զինծառայողների տվյալների, տարբեր կազմակերպությունների տեղեկություններ:
Բանկային փոխանցման միջոցով այս ամենի դիմաց զինծառայողներից մեկը ստացել է 200 դոլար գումար, մյուսները՝ խոստումներ:
ՊԲ զինծառայողներից մեկի հետ էլ ծանոթացել է իբր Վրաստանում բնակվող ազգությամբ հայ աղջիկ մի օգտատեր, որի հետ սկսվել է սիրային բնույթի նամակագրություն, այնուհետ օգտատերը զինծառայողից ստացել է զորամասի անձնակազմի, հրամանատարի, մարտական դիրքի, քանակի, զինտեխնիկայի, ծառայության վայրի և այլ բնույթի տեղեկություններ ու լուսանկարներ:
Մանրամասները՝ Արցախի ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութում: