ՄԹ վարչապետ Բորիս Ջոնսոնը գերմանական ZDF հեռուստաալիքին ասել է, որ Վլադիմիր Պուտինը չէր ներխուժի Ուկրաինա, եթե կին լիներ, տեղեկացնում է BBC-ն։
«Եթե Պուտինը կին լիներ, ինչը նա ակնհայտորեն չէ, բայց եթե լիներ, ես չեմ կարծում, որ նա կսկսեր այս խելահեղ մաչոյական պատերազմը՝ ներխուժում և բռնություն այն ձևով, որով նա դա արեց»:
«Եթե դուք ցանկանում եք թունավոր մասկուլինության կատարյալ օրինակ, ապա դա այն է, ինչ նա անում է Ուկրաինայում», ասել է Բորիս Ջոնսոնը: