Այսօր՝ հունիսի 27-ին, ԱԺ-ում հրավիրվել է արտահերթ նիստ: Քննարկվում է Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը:
Ինչպես հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի Վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Հրաչ Այվազյանի, Արտակ Զեյնալյանի և Լիանա Հակոբյանի թեկնածությունները:
«Ներկայացված երեք թեկնածուներից Ազգային ժողովը պետք է ընտրի Վճռաբեկ դատարանի Վարչական պալատի դատավորի թեկնածու»,- ասաց նա: