«Ճշտել եմ որ ոչ մի ծեծի չի ենթարկվել...».

Ֆեյսբուքյան օգտատեր Վարպետ Վալոդը նոր գրառում է արել, որտեղ ասվում է.

Հերթական թատրոն չստացված դերասանի կողմից.. Ճշտել եմ որ ոչ մի ծեծի չի ենթարկվել կերած խմած իրան Հիսուսի տեղ դրած ԲՏ.. Գլենդել , բուրբանկ քաղաքներում ոչ մի ծեծ կամ մեքենա ջարդել չի գրանցվել ոստիկանության կողմից .. էդ ketchup -ը որ քսել էս մայկիտ կարծում էիր չէինք ճշտելու .. պարզեցի ավելին էս աննասունը գրին քարդ է ուզում ստանալ դերա տանում որ մթոմ հալածանքներիյա ենթարկվում որ իրան կեցության ստատուս տան.. նույն էլ արեց թամադա սաքոն:

 

«Կոռուպցիա 2. Հատուցում» սերիալում Հիսուսի կերպարը ծաղրելու համար Ամերիկայի Միացյալ Նահանգներում ծեծել են դերասան Սոս Կարապետյանին: Վերջինս այդ մասին հայտնել է «Ֆեյսբուքի» իր էջի ուղիղ եթերի միջոցով:

Նկարագրելով միջադեպի մանրամասները՝ դերասանը նշել է, որ մեքենայով կանգնած է եղել լուսացույցի տակ, հետևից մոտեցել են և մահակով հարվածել գլխին, մարմնի այլ մասերին, մեքենային:

«Ուզում եք սպանեք ինձ, գիտեք վախենում եմ ձեզնից, չեմ վախենում ո՛չ ձեզնից, ո՛չ էլ մեռնելուց, մի քիչ թասիբ ունեցեք: Ահավոր վիրավորված եմ: Ձեր բոլորի զանգին եմ սպասում, բոլորիդ պատրաստ եմ հատ-հատ տեսնելու: Ես գիտեմ, որ հայ է անողը, որովհետև հայերեն էր խոսում, ասում էին՝ «խի եք ձեռք առնում Հիսուսին», էս ինչ կինո եք նկարել»»,- պատմել է դերասանը:

Հիշեցնենք, որ դերասան, ռեժիսոր, Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանի «Երկիր մեդիա» եւ «USArmenia» հեռուստաալիքներով հեռարձակվող «Կոռուպցիա 2. Հատուցում» սերիալը սուր քննադատությունների է արժանացել հանրության որոշ հատվածի շրջանում:

Մասնավորապես ֆիլմի այն դրվագը, որտեղ ծաղրվում է Հիսուս Քրիստոսի կերպարը, ցասման մեծ ալիք բարձրացրեց: Տեսարանը հետևյալն է՝ ԱՄՆ-ում ապրող մեծահարուստ եւ հանցավոր աշխարհի ներկայացուցիչ մի տղամարդ իր, այսպես կոչված, «հպատակներին» է ներկայացնում պատից կախված մի նկար, որում ինքը Հիսուս Քրիստոսի նման խաչված է: Նկարի գլխամասին էլ գրված է՝ «Տեր Զավեն փրկե չարեն»: Վերջինիս շրջապատած 7-8 հոգանոց տղամարդկանց խմբի անդամները հերթով գովեստի խոսքեր են շռայլում նրա հասցեին, ասում, որ նկարը «արվեստի գործ է», հուզիչ է ու տպավորիչ, ապա՝ լուսանկարի տղամարդուն համեմատում Աստծո հետ, իսկ նրանցից մեկն էլ նշում է, թե հարկավոր է օրհնանքի խոսքեր ասել, նա սկսում է երգել՝ «Աղաչում եմ, Զավեն (իրականում՝ երգի օրիգինալ տարբերակում ասվում է Հիսուս) արի, մեր սուրբ հոգուն թագավորի, արի արի…»: Այս կերպարը մարմնավորել է դերասան Սոս Կարապետյանը:

Նշված դրվագի մասով հայտարարությամբ էր հանդես եկել նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը՝ նշելով, որ այն նսեմացնում և վարկաբեկում է համամարդկային արժեքները, Հայ առաքելական եկեղեցին, ինչպես նաև՝ Հայաստանում գրանցված և գործող այլ կրոնական կազմակերպությունները։

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.

«Ճշտել եմ որ ոչ մի ծեծի չի ենթարկվել...».