«Ի՞նչ կապ ունի կինոյա, թե ինչ ա՞. թշնամու՝ վանդալիզմից, բնաջնջումից պաշտպանենք Քրիստոնեական Եկեղեցիները, դու ծաղրե՞ս Քրիստոսին...». «ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԿ նախագահ

«ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ նախագահ Արսեն Սարգսյանը նոր գրառում է կատարել.

Արա ի՞նչ կապ ունի վաբշե կինոյա, թե ինչ ա՞ ես կյանքում մեկե կա՞, որ կարա տենց խայտառակի Հիսուսին, կամ իրան դնի մեծ մի թերզի տեղ , նորից եմ ասում, կապ չունի ուր ա ինչ ա, կինոյա թե ռեալ կյանք ա տենց սրբապղծություն անելը տականքություն ա ։Քեզի չպիտի գային դուբինկով ծեծեյին, այլ պիտի ազգովի թքեյինք քո վրա հանրային, որ քո նման տականքը, Հայ ազգին ու Քրիստոսին ,քրիստոնեությունը չանպատվեն այ խիյար…

Հ.Գ. Ես որպես Քրիստոնյա հայ մարդ, «ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ նախագահ UNESCO-ում և Եվրոխորդարանում պաշտպանենք թշնամու՝ թուրքից և ադրբեջանցու վանդալիզմից, բնաջնջումից Քրիստոնեական Եկեղեցիները, պատմամշակութային կոթողները քո պես տգետ «հայի» տականքը ծաղրի՞ Քրիստոսին հա՞ այ տականք…

Հարգանքով՝ «ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» Հայրենասիրական, Բարեգործական, Իրավապաշտպան ՀԿ նախագահ Արսեն Սարգսյան

 

 

«Կոռուպցիա 2. Հատուցում» սերիալում Հիսուսի կերպարը ծաղրելու համար Ամերիկայի Միացյալ Նահանգներում ծեծել են դերասան Սոս Կարապետյանին: Վերջինս այդ մասին հայտնել է «Ֆեյսբուքի» իր էջի ուղիղ եթերի միջոցով:

Նկարագրելով միջադեպի մանրամասները՝ դերասանը նշել է, որ մեքենայով կանգնած է եղել լուսացույցի տակ, հետևից մոտեցել են և մահակով հարվածել գլխին, մարմնի այլ մասերին, մեքենային:

«Ուզում եք սպանեք ինձ, գիտեք վախենում եմ ձեզնից, չեմ վախենում ո՛չ ձեզնից, ո՛չ էլ մեռնելուց, մի քիչ թասիբ ունեցեք: Ահավոր վիրավորված եմ: Ձեր բոլորի զանգին եմ սպասում, բոլորիդ պատրաստ եմ հատ-հատ տեսնելու: Ես գիտեմ, որ հայ է անողը, որովհետև հայերեն էր խոսում, ասում էին՝ «խի եք ձեռք առնում Հիսուսին», էս ինչ կինո եք նկարել»»,- պատմել է դերասանը:

Հիշեցնենք, որ դերասան, ռեժիսոր, Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանի «Երկիր մեդիա» եւ «USArmenia» հեռուստաալիքներով հեռարձակվող «Կոռուպցիա 2. Հատուցում» սերիալը սուր քննադատությունների է արժանացել հանրության որոշ հատվածի շրջանում:

Մասնավորապես ֆիլմի այն դրվագը, որտեղ ծաղրվում է Հիսուս Քրիստոսի կերպարը, ցասման մեծ ալիք բարձրացրեց: Տեսարանը հետևյալն է՝ ԱՄՆ-ում ապրող մեծահարուստ եւ հանցավոր աշխարհի ներկայացուցիչ մի տղամարդ իր, այսպես կոչված, «հպատակներին» է ներկայացնում պատից կախված մի նկար, որում ինքը Հիսուս Քրիստոսի նման խաչված է: Նկարի գլխամասին էլ գրված է՝ «Տեր Զավեն փրկե չարեն»: Վերջինիս շրջապատած 7-8 հոգանոց տղամարդկանց խմբի անդամները հերթով գովեստի խոսքեր են շռայլում նրա հասցեին, ասում, որ նկարը «արվեստի գործ է», հուզիչ է ու տպավորիչ, ապա՝ լուսանկարի տղամարդուն համեմատում Աստծո հետ, իսկ նրանցից մեկն էլ նշում է, թե հարկավոր է օրհնանքի խոսքեր ասել, նա սկսում է երգել՝ «Աղաչում եմ, Զավեն (իրականում՝ երգի օրիգինալ տարբերակում ասվում է Հիսուս) արի, մեր սուրբ հոգուն թագավորի, արի արի…»: Այս կերպարը մարմնավորել է դերասան Սոս Կարապետյանը:

Նշված դրվագի մասով հայտարարությամբ էր հանդես եկել նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը՝ նշելով, որ այն նսեմացնում և վարկաբեկում է համամարդկային արժեքները, Հայ առաքելական եկեղեցին, ինչպես նաև՝ Հայաստանում գրանցված և գործող այլ կրոնական կազմակերպությունները։

Մանրամասները՝ տեսանյութում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.