«ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԿ՝ նոր հայտարարություն է տարածել.

«ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ նախագահ Արսեն Սարգսյանը նոր հայտարարություն է տարածել, որում ասվում է.

#Հայտարարություն

Սույն թ-ի հունիսի 23-ին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ տեղի է ունեցել հանդիպում։ Եվ արվել են հայտարարություններ, որոնք խորը մտահոգություններ են առաջացնում, կապված Հարավային Կովկասում ՌԴ քաղաքականության հետ։ Լավրովը նշել է, որ Մոսկվան պատրաստ է ամեն կերպ նպաստել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված երեք՝ 2020 թվականի նոյեմբերի 9, 2021 թվականի հունվարի 11 և նոյեմբերի 26-ի փաստաթղթերի իրագործմանը։ Սույնով արձանագրում ենք, որ Մոսկվայի երաշխավորությամբ 2020թ նոյեմբերի 9-ի, 2021թ հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ՝ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան համատեղ հայտարարությունների կարեւորագույն դրույթների իրագործումը խափանում է հենց Բաքուն, հենց Եռակողմ փաստաթղթի 8-րդ կետը, որը վերաբերվում է, բոլոր գերիների վերադարձին մինչ այսօր չի կատարվել ամբողջական նշված կետի կատարում, և անօրինական ձևով՝ խախտելով Ժնևյան օրենքները, ապօրինի Բաքվում է պահում թշնամու ադրբեջանական կողմից գերեվարված մեր հայրենակիցներին՝ գերիներին, և ճնշումներ գործադրելով Երեւանի վրա եւ փորձելով պարտադրել «խաղաղության պայմանագիր»՝ իրեն հարմար միակողմանի ձեռնտու պայմաններով, ՌԴ-ն իր գլխավոր միջնորդի դերը որը ստանձնել է, չի կարողանում կամ չի ցանկանում ապահովել այդ հայտարարություններից բխող՝ իր պարտավորությունների կատարումը, դրանով խրախուսելով Ալիեւի ռեժիմի սանձարձակ ադրբեջանական ցեղասպան և ագրեսիվ քաղաքականան պահվածքը:

Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովը Երեւանում իր այցի շրջանակներում հրապարակայնորեն հայտարարելով, որ կոմունիկացիաների ապաշրջափակումը չի ենթադրում տարածքային ու քարտեզային փոփոխություններ, Բաքվում Լավրովը խոսում է ՛՛ավտոմոբիլային հաղորդակցության կազմակերպման հարցը լուծել առավելագույն հարմարավետ ձևով՝ առանց արհեսատական խոչընդոտներ ստեղծելու՛՛ ձեւակերպմամբ, ինչը կարող է նշանակել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության սահմանափակում՝ միջազգայնորեն ճանաչված տարածքի մի մասի նկատմամբ:

Հավելենք, նաև սահմանազատման և սահմանագծման երկկողմ աշխատանքների գործընթացում ՌԴ-ի ՛՛կոնկրետ առաջարկները՛՛, որով ներկայացավ Լավրովը Բաքվում, ոչ այլ ինչ են, քան միջամտության փորձ եւ գործընթացի շեղում ԵԱՀԿ Մինսկի Խմբի նորմերից եւ ստանդարտներից, որոնց հիման վրա էլ պետք է գործընթացն ընթացք ստանա, քանզի միայն նման հիմքով է հնարավոր երաշխավորված համարել Հայաստանի Հանրապետության շահերի հարգումը։

Ամենակարևորը՝ արձանագրենք, որ Արցախի հարցը՝ արցախահայերի անվտանգության եւ իրավունքների հարցերն առանց լուծելու և ՛՛խաղաղ պայմանագրի՛՛ մասին Բաքվից՝ խոսակցությունները ՌԴ-ի կողմից դրանց ՛՛համաձայնելը՛՛, ԵԱՀԿ Մինսկի Խմբի՝ ձեւաչափով աշխատանքների խափանման ֆոնին ակնհայտ են Մոսկվայի մտադրությունը:

Ինչու չէ նաև, հիշեցնենք, որ Եռակողմ Հայտարարության արդյունքում, Արցախի անվտանգությունը ապահովող ռուսական խաղաղապահ զորքերի ներկայությամբ սույն թ-ի մարտի 24-25-ին ադրբեջանական զորքը ներխուժել էին վերահսկվող տարածք՝ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղը ու հարակից դիրքերը սպառնալով խաղաղ բնակչությանը, զրկելով նրանց տարրական, կենցաղային անհրաժեշտ պայմաններից, ապրելու իրավունքից, իրենց իսկ սեփական հողի վրա ապրելու իրավունքից, ավելին օգտագործում էին տեխնիկա, իրենց մուտքը ապահովելու համար: Ինչը իրենից շատ լուրջ վտանգ է ներկայացնում, հետագայում՝ Արցախի նկատմամբ էթնիկ զտումների այն ինչը, որ Ադրբեջանի քաղաքականությունից բխող գործողություններ են՝ բնաջնջելու Քրիստոնեությունը, Հայոց Պատմություն, մշակույթը ինչը, որ լուրջ մարտահրավերների առաջ է կանգնեցնում ոչ միայն մեզ այլ քաղաքակիրթ աշխարհին: Այս բոլոր փաստերից ելնելով ՛՛ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ՛՛ Հայրենասիրական,

Բարեգործական, Իրավապաշտպան ՀԿ-ն կոչ է անում ՀՀ իշխանություններին, Պետականամետ, Հայամետ, Ի շահ Հայ Ժողովրդի, ի շահ Հայաստանի և Արցախի առողջ քաղաքական ուժերին հրատապ կարգով մոբիլիզացնել քաղաքական կամքը եւ էական ճշգրտումներ մտցնել Հայաստանի՝ բանակցային գործընթացում: Ինչպես նաև ռազմավարական վերանայման գործընթաց սկսել, աշխարհակարգի փլուզված պայմաններում առաջացած ռիսկերից ելնելով՝ վարել միայն առողջ և ճկուն միջազգային դիվանագիտական քաղաքականություն: Որպես Հայամետ, Հայրենասիրական, Իրավապաշտպան ՀԿ-ի ներկայացուցիչ հավատարիմ ենք մնում Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության, մարդու իրավունքների եւ ազատությունների՝ սկզբունքին, Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, վանդալիզմը, և ի վերջո մենք բոլորս յուրաքանչյուրս պետության տերն ենք պահպանելու իրավունքով, և ինչու չէ նաև դատապարտում ենք ՌԴ-ի որդեգրած ՛՛империалистический '' քաղաքականությունը եւ հակահայ դիրքորոշումները:

Հարգանքով՝ «ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.