Լավրովն ու Բայրամովը հայտարարել են, որ Մինսկի խումբը դադարեցրել է գործունեությունը

Բաքվում գտնվող ՌԴ ԱԳ նախաչաչ Լավրովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ամերիկյան եւ ֆրանսիական կողմերի նախաձեռնությամբ դադարեցրել է իր գործունեությունը։

Իր հերթին, Բաքվի ԱԳ նախարար Բայրամովն ասել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը չի կարող ձեւաչափի պատանդ լինել։

«2022 թվականի փետրվարից հայտնի պատճառներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փոխգործակցության ձեւաչափը լիովին կաթվածահար է եղել։ Եվ այս տեղեկությունը մենք ստացել ենք տարբեր աղբյուրներից, այդ թվում՝ ռուս գործընկերներից, բայց ոչ միայն։ Այս իրավիճակում Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ մեզ համար առաջնայինը տարածաշրջանում երկարաժամկետ, ամուր եւ կայուն խաղաղության հասնելն է։ Եվ այս տեսանկյունից գործընթացը չի կարող ձեւաչափի պատանդ լինել։ Բնականաբար, մենք չենք կարող կողմնորոշվել գոյություն չունեցող ձեւաչափով»,- ասել է նա։

Մոսկվան ու Բաքուն ՄԽ-ն չեզոքացնելու արշավը սկսել են վաղուց, իսկ նոյեմբերի 9-ի թղթի ստորագրումից հետո ամեն ինչ արել են դրա աշխատանքը խափանելու համար։ ՄԽ-ում ռուսաստանցի համանախագահը չմասնակցեց համանախագահների այցին, Մոսկվան ամեն ինչ անում էր նոյեմբերի 9-ի թուղթը ՄԽ շրջանակում «լեգիտիմացնելու» համար, սակայն Ֆրանսիան ու ԱՄՆ-ն մերժեցին եւ այդ հայտարարությունը չեն ընդունում որպես կարգավորում։ ՄԽ «չեղարկման» հարցում իր դերն ունեցավ նաեւ ՀՀ իշխանությունը, համաձայնելով շարունակել բանակցությունները եռակողմ հանձնաժողովների շրջանակներում։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.