Արտակարգ դեպք է տեղի ունեցել Կրասնոդարում՝ երկու ընտանիքների միջև երկարատև դիմակայությունն ավարտվել է սպանությամբ, հայտնում է НТВ-ն: «54-ամյա Կամո Եղոյանին չի կաշկանդել ո՛չ աշխատանքային օրը, ո՛չ սեղանների շուրջ գտնվող երեխաները։ Նա մտել է հաստատություն և կրակել սեղանի մոտ նստած տղամարդու վրա։ Ռեստորանի մատուցողուհին աթոռ է նետել Եղոյանի վրա, որից հետո հաճախորդներից մեկին հաջողվել է բռնել նրան»,- հայտնում է լրատվամիջոցը: Ավելի ուշ՝ սրճարանի տիրոջ որդուն Եղոյանն ասել է, որ սա արյան վրեժ է. «Երեկ էլ նա այրել է իմ տունը»:
Մահացածը Սերգեյ Հակոբջանյանն է:
Житель Апшеронска из мести расстрелял врага в кафе на глазах у детей