Ուկրաինայում պատերազմական հանցագործները թաքնվելու տեղ չեն ունենալու. ԱՄՆ գլխավոր դատախազ

ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Մերիք Գարլենդը երեքշաբթի օրը Ուկրաինա կատարած այցի ժամանակ խոստացել է օգնել քրեական գործեր հարուցել փետրվարի վերջին ռուսական ներխուժումից հետո կատարված ռազմական հանցագործությունների հարցով, գրում է Ամերիկայի ձայնը:

«Ես այստեղ եմ, որպեսզի հայտնեմ Միացյալ Նահանգների անսասան աջակցությունը Ուկրաինայի ժողովրդին ռուսական չհրահրված և անարդար ներխուժման պայմաններում», – ասել է Գարլենդը լրագրողներին Լեհ-ուկրաինական սահմանի մոտ Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովայի հետ հանդիպումից հետո:

«Միացյալ Նահանգները ճշգրիտ ուղերձ է հղում այն մասին, որ թաքնվելու տեղ չկա», – ասել է Գարլենդը: «Մենք և մեր գործընկերները հետամուտ են լինելու, որպեսզի այս վայրագությունների համար մեղավոր անձինք ենթարկվեն պատասխանատվության», ասել է ԱՄՆ-ի գլխավոր դատախազը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.