Ռուսաստանն ու Եվրոպան բացում են երկրորդ ճակատը

Lragir.am-ը գրում է. Լիտվայի երկաթուղիները Ռուսաստանին ծանուցել են, որ հունիսի 18-ից դադարեցվել է տարանցումը դեպի Կալինինգրադի մարզ՝ ապրանքների զգալի խմբի, այդ թվում՝ մետաղների և շինանյութերի ԵՄ պատժամիջոցների պատճառով, հայտնել է Կալինինգրադի նահանգապետ Անտոն Ալիխանովն իր Տելեգրամ ալիքում։ Սա բոլոր բեռների կեսն է, որոնք երկաթուղով տեղափոխվում էին Լիտվայով: Պատասխան միջոցներ են նախապատրաստվում Բալթյան երկրների տրանսպորտային համալիրի դեմ, գրել է Ալիխանովը։

Մոսկվան Քյոնիգսբերգ-Կալինինգրադն օգտագործում է որպես պլացդարմ Եվրոպայի հետ առճակատման համար։ Եվրամիության հետ համաձայնագրի համաձայն՝ Ռուսաստանից Կալինինգրադ բեռները տարանցվում են Լիտվայով առանց ստուգման։ Սա թույլ է տալիս Ռուսաստանին վերահսկել նախկին Արևելյան Պրուսիան, որը Ռուսաստանին էր անցել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:

Կալինինգրադի մարզ տարանցման սահմանափակումբ ազատում է Ռուսաստանի ձեռքերը և թույլ է տալիս լուծել խնդիրը ցանկացած միջոցներով, ասել է Դաշնության խորհրդի անդամ Անդրեյ Կլիմովը։ Ավելի վաղ Դաշնության խորհրդի անդամ Օլգա Կովիտիդին զգուշացրել էր, որ Կալինինգրադի շրջանի «շրջափակումը» բումերանգի պես կհարվածի Բալթյան երկրներին։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.