Հայտնի է, թե ինչու է Արթուր Ղազինյանը մանդատը վայր դնելու

Նրանք, ովքեր հետևում էին դեռևս ապրիլ ամսից ընդդիմության իշխանափոխության պահանջով փողոցային պայքարին, կհիշեն, որ դեռևս Արթուր Ղազինյանն ակտիվ մասնակցում էր փողոցային ակցիաներին ու հանրահավաքներին։ Սակայն վերջին շրջանում նա գրեթե փողոց դուրս չէր գալիս,  իսկ ավելի ուշ լուր տարածվեց, թե իբր կողոսկրն է վնասել ոսիկանների հետ բախումների ժամանակ։  Եվ դա  կարծես թե առիթ հանդիսացավ, որպեսզի Արթուր Ղազինյանն այլևս չմասնակցի փողոցային պայքարին։

Բնականաբար այս ամենը չէր կարող չնկատել նաև Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։  Ի դեպ, մեր տեղեկություններով օրերս Քոչարյանը խստ  խոսակցություն է ունեցել Արթուր Ղազինյանի հետ և պահանջել է, որպեսզի վերջինս վայր դնի մանդատը։ Քոչարյանը Ղազինյանին մեղադրել է սիմուլյանտության ու անգործության մեջ, և իր պահանջը հիմնավորել է նրանով, որ մեկ ուրիշ Ղազինյան  Արթուրի փոխարեն շատ ավելի էֆեկտիվ կլինի ու  իրեն ավելի շատ օգուտ կտա։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ medianews.site