«Հայ տղամարդը՝ հացի սեղանի շուրջ ձայնագրել և տարածելը ինձ համար սրիկայություն է, հացը սրբություն է...».«ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԿ նախագահ

 «ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ նախագահ Արսեն Սարգսյանը նոր գրառում է կատարել.

Առանց նողկանքի դժվար էր լսել վարդազարյան ռուբենի ձայնագրությունը. Ասեմ թե ինչու.

Նախ որպես հայ տղամարդ հացի սեղանի շուրջ ձայնագրել և տարածելը ինձ համար, ոչ միայն ընդունելի չէ, այլ սրիկայությունից ավելին, հացը սրբություն է, մարդը մարդու հետ հաց կիսի ու ձայնագրի՞... բառեր չեմ գտնում նկարագրելու։ Սա իմ սկզբունքների և մարդկային արժեհամակարգում չի տեղավորվում։

Իհարկե պարզ է, որ վարդազարյանը ուղնուծուծով կապված է քոչարյանասերժական կլանի հետ, և նա իրավունք չունի դատավոր աշխատելու...

Պարզվում է, որ նա՝ չի կարողանում ազատվել իր անցյալից, հասկանալի է, դեմ է 《միակ տղամարդ》իրեն համարողի վերադարձին, բայց կաշխատեր՝ 《Ղրիմ նաշ, Ղրիմ վաշ》 ասող 《մարդու》հետ, կամ Ղազինյանի հետ, եթե նրանք վերադառնային...

Այս ձայնագրությունը պետք է լսեն ԱԱԾ֊ն, ՀՀ Ոստիկանությունը, ՀՀ դատախազությունը և ընթացք տան, և նաև վարչապետը, ով վստահել է ջհանգիրյանին։

Հ.Գ. 《մարդիկ》չեն փոխում հո զոռով չի...

Երկուսին էլ պետք է անհապաղ հեռու պահել դատական իշխանությունից, և ոչ թե վեյթինգ անել՝ այլ 《երկրաշարժի》 ենթարկել դատական համակարգը վերից վար...

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.