Ուկրաինան 3 տարածքով է եկել Ռուսական կայսրություն․ Պուտին

Ուկրաինան Ռուսական կայսրություն մտավ սկզբում երեք տարածքով, Ուկրաինայի արևմտյան հատվածները բաժին հասան Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում, այն ամենը, ինչ ստացվեց Խորհրդային Միության ձևավորման արդյունքում, Ուկրաինային նվիրաբերեց Վլադիմիր Լենինը, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիրը։

Պուտինը, ելույթ ունենալով Պետերբուրգի տնտեսական ֆորումի լիագումար նիստում, ասել է․ «Մենք խոսում ենք, դուք նոր նշեցիք, վերադարձնում ենք մերը, պատմականորեն, այո, իհարկե։ Ամբողջ Սևծովյան ափը, ասենք։ Մենք ամբողջին իրականում չենք հավակնում, բայց այնուամենայնիվ, փաստ է։ Նովոռոսիա, որտեղի՞ց է ձևավորվել։ Թուրքական կայսրության հետ մի քանի պատերազմների արդյունքում։ Ի՞նչ Ուկրաինա, ի՞նչ կապ ունի Ուկրաինան դրա հետ։ Ընդհանրապես կապ չունի»,- ասել է Պուտինը։

Նա նշել է, որ Ուկրաինայի արևմտյան հատվածները ժառանգություն են ստացել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում։ Նրա խոսքով՝ «Ստալինը տարածքը վերցրել է Հունգարիայից, Ռումինիայից ու Լեհաստանից ու տվել Ուկրաինային՝ պարգեւատրելով նույն Լեհաստանին Գերմանիայի արևելյան հողերով»։

«Ամբողջ ձախափնյա Ուկրաինան հայտնի է, թե ինչպես է այն ձևավորվել, Ուկրաինան եկել է Ռուսական կայսրության երեք տարածքով Կիև, Կիևի մարզ, Ժիտոմիր, Չեռնիգով: Այն ամենը, ինչ հետագայում ժառանգել է Խորհրդային Միության ձևավորման արդյունքում՝ 1922 թվականին, նվիրվել է է Վլադիմիր Իլյիչ Լենինի կողմից Խորհրդային Միության ձևավորման ժամանակ»,- ասել է Պուտինը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.lragir.am