«Հայ ժողովուրդ ջան հավանում ե՞ք...». «ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԿ նախագահ

Հայ ժողովուրդ ջան գրեք ձեր կարծիքը հավանում ե՞ք…

Հ.Գ.  Կասեք խնդրեմ հարգելի՝ Ani Khachatryan հարգելի Երևանի քաղաքապետ

Hrach Sargsyan ջան նախաձեռնությունը ամբողջապես կառավարությանն է՞, թե՞ այլ մասնակցություն ունի…

Եվ հետո կարծում եմ շատ տարօրինակ կառուցվածք ունի։ Կիսանդրի չէ, ամբողջական արձան չէ… Եվ հետո Քաղաքապետարանը օպերայի հարակից տարածքի բարեկարգման նախագծային մրցույթ չէ՞ր հայտարարաել։ Առանց պուրակի վերջնական նախագծային տեսքը հաշվի առնելու ոնց են որոշել տեղադրման վա՞յրը…

Հ.Գ. Սա զարհուրելի է, էս ի՞նչ էր։Ոնց որ պատահական մասնագիտության տեր մեկը նյութը վերցրած,իրար շաղախած լինի... Սարսափելի է. ոչ վայրը պետք է հաստատել, ոչ էլ էս զիբիլը, որ արձանի տեղ է ներկայացվում։

Հարգանքով՝ «ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» Հայրենասիրական, Բարեգործական, Իրավապաշտպան ՀԿ նախագահ Արսեն Սարգսյան 

 

 

Հիշեցնենք, որ Իզաբելլա Աբգարյանը գրառում էր կատարել, և նշել որ 

Օպերայի և բալետի թատրոնի հարակից տարածքում մտադրություն կա Օհան Դուրյանի հիշատակը հավերժացնող՝ այս հուշարձանը տեղադրել:

Թեպետ վաղուց հայտնի էր, որ Մաեստրոյի 100ամյակն է այս տարի, սակայն, կառավարությունից հրատապ կարգով են ուղարկել ավագանու հաստատմանը:

Ուստի ստացել ենք նախօրեին՝ արագ կարգով հարցը հանձնաժողովում քննարկելու:

Մեռա ասելով, որ նման նախագծեր «հրատապ» կարգով, վերջին պահին օրակարգ ներառել չի կարելի:

Լսող չկա:

Նախագիծը քվեարկության կդրվի հունիսի 21֊ին կայանալիք նիստում:

Ձեր կարծիքն ինձ համար կարևոր է:

Возможно, это изображение текст

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.