Անակնկալ այցով Կիեւ ժամանած Ջոնսոնը նույնքան անակնկալ առաջարկ է արել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Կիև կատարած իր անակնկալ այցի ժամանակ առաջարկել է Ուկրաինային բրիտանական տարածքում ուկրաինացի զինվորների արագ պատրաստման մեծ ծրագիր կազմակերպել, գրում է BBC-ն։

Մեծ Բրիտանիան և նրա դաշնակիցները կարող են յուրաքանչյուր չորս ամիսը մեկ պատրաստել մինչև 10000 զինվոր այս ծրագրի շրջանակներում, ասվում է բրիտանական կառավարության մամուլի հաղորդագրության մեջ:

«Միացյալ Թագավորության գլխավորած այս ծրագրի շրջանակներում Ուկրաինայի զինված ուժերի զինվորականները կարող են սովորել բրիտանական բանակի մարտական ​​փորձից, ինչը թույլ կտա նրանց արագացնել ստորաբաժանումների տեղակայումը, համալրել ուժերը և բարձրացնել իրենց դիմադրելու և պաշտպանվելու կարողությունը ռուսական ներխուժումից Եթե Ուկրաինան ընդունի առաջարկը, այլ գործընկերներից նույնպես կստանա առաջարկ»,- ասվում է մամուլի հաղորդագրությունում։

Մեծ Բրիտանիան 2015 թվականից ի վեր Operation Orbital ծրագրով արդեն պատրաստել է 22,000 ուկրաինացի զինվորականների:

Նոր ծրագիրը տարբերվում է մասշտաբով, և նաև նրանով, որ Orbital գործողությունը կազմակերպվել է Ուկրաինայի տարածքում, իսկ նոր ծրագիրը նախատեսվում է կազմակերպել Բրիտանիայում և, հնարավոր է, դաշնակից այլ երկրներում։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.