Պուտինը զրոյացրեց իր բանակի քանակական գերազանցությունը

Ուկրաինայի տարածք Ռուսաստանի լայնամասշտաբ ռազմական ներխուժման չորրորդ ամսում օկուպանտ երկիրն ինքը զրոյացրեց իր բանակի քանակական գերազանցությունը Ուկրաինայի զինված ուժերի նկատմամբ։ Այս մասին ասվում է Foreign Policy-ի հոդվածում։ Պուտինը չի ցանկանում մոբիլիզացիա հայտարարել և հատուկ գործողությունն անվանել պատերազմ, ինչը ՌԴ-ին զրկում է մարտադաշտում առավելություններից, ասվում է հոդվածում։

Զորահավաքը թույլ կտար Ռուսաստանին մարտի դաշտ բերել հազարավոր զինվորների: ԱՄՆ պաշտոնյաները հակված են կարծելու, որ Պուտինը չի ցանկանում վճարել քաղաքական գինն ու հեղինակության ռիսկերը՝ ընդունելով իր բանակի իրական կորուստները։

«Ռուսական զորքերը գերազանցում էին ուկրաինական ուժերին Դոնբասում մի քանի ամիս տևած մարտերում: Կրեմլը գրավեց Լուգանսկի շրջանի մեծ մասը, ինչը կարծես պատերազմի թափի փոփոխություն էր: Սակայն զորակոչով հավաքված լրացուցիչ զորքեր ուղարկելուց հրաժարվելը զրոյացնում են Ռուսաստանի առավելությունները», ասվում է հոդվածում։

Զինվորների գաղտնի հավաքագրումը բանակի կրած կորուստները փոխհատուցելու համար դեռ շարունակվում է, բայց, որպես կանոն, անհաջող։ Եվրոպական անվտանգության կառույցից Foreign Policy-ի զրուցակիցը խոսել է Մուրմանսկի շրջանում գաղտնի մոբիլիզացիոն արշավի ձախողման մասին։

Կրեմլի ռազմավարական ձախողումները կապված են ոչ միայն ներքաղաքական, այլեւ արեւմտյան պատժամիջոցների հետ։ Դոնբասում Ռուսաստանի անցումը հրետանային պատերազմին պայմանավորված է ժամանակակից ճշգրիտ սպառազինությունների պաշարների սպառմամբ և պատժամիջոցների պատճառով համալրման անհնարինությամբ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.