«Պետք է հասնենք նրան, որ ոստիկանական ուժերն այլևս չկարողանան դիմադրել հանրությանը ու զեկուցեն, որ իրավիճակն այլևս անկառավարելի է». Սաղաթելյան

«Մենք պետք է ձգտենք հասնել այն մակարդակին, որ ոստիկանական ուժերն այլևս չկարողանան դիմադրել հանրությանն ու զեկուցեն, որ իրավիճակն այլևս անկառավարելի է, ու քո իշխանությունը չենք կարող պահել. դրա բոլոր հիմքերն ու հնարավորությունները, հանրային տրամադրությունները կան»,- ասուլիսի ժամանակ հայտարարել է ընդդիմադիր շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ շարժման խնդիրն է հասնել այդ մակարդակին:

Ավելի վաղ նա հայտնել էր, որ դադար վերցնելու, հետքայլի մասին խոսակցություններն ընդամենը խոսակցություն են:

Դիմադրության շարժում, Նիկոլ Փաշինյանի կառավարման դեմ ուղղված բողոքի ցույցեր, երթեր, քաղաքացիական անհնազանդության դրսևորումներ Հայաստանում 2022 թվականի ապրիլին։

Դիմադրության շարժումը հայտնի է «Հայաստան ոտքի», «Արցախ ոտքի», «Զարթնի՜ր Լաո», «Առանց Նիկոլ Հայաստան» կարգախոսերով։

Շարժման խորհրդանշական երգն է դարձել 1890-ականներին Տարոնի շրջանում ստեղծված «Զարթիր լաո» հայկական ժողովրդական երգը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.