Տարօրինակ հայտարարություններ Մոսկվայից

Ուկրաինական լրատվամիջոցները հայտնել են, որ Պուտինը կոմայի մեջ է ընկել։ Ռամզան Կադիրովը հերքել է տեղեկությունը. «Վերջերս խոսել եմ նախագահի հետ, նա ունի շատ զվարթ ձայն, հրամայական ձայն, և պատրաստ է ավարտել հատուկ գործողությունը՝ հնարավորինս չվնասելով Ուկրաինայի ժողովրդին և պետությանը»։

Ուկրաինական լրատվամիջոցները գրում են, որ Պուտինն իրեն փոխարինող է փնտրում։ Պուտինի ամենահավանական «ժառանգորդներից» է համարվում Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։ Երեկ նա տարօրինակ հայտարարություններ է արել. «Ռուսաստանը շահագրգռված է որքան հնարավոր է շուտ հասնել քաղաքական և դիվանագիտական ​​համաձայնությունների, որոնք հնարավորություն կտան դադարեցնել ռազմական գործողությունները»։

Պատրուշևը հավելել է, որ բանակցությունները սառեցվել են ուկրաինական կողմից, և դրան հանգեցրել են «հենց ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և նրանց դաշնակիցների ապակառուցողական գործողությունները»։ Այսինքն, եթե Արևմուտքը չլիներ, Ռուսաստանը վաղուց կուլ էր տվել Ուկրաինան։

Իսկ Անվտանգության խորհրդում Պուտինի տեղակալ Դմիտրի Մեդվեդևն իր հերթին ասել է. «Իսկ ո՞վ ասաց, որ երկու տարի հետո Ուկրաինան նույնիսկ գոյություն կունենա աշխարհի քարտեզի վրա»: Ի՞նչ է կատարվում Կրեմլում և ո՞ւմ ձեռքին է ղեկը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.lragir.am