«Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ շախ ու մատ արեց ավագ «ընկերոջը»․ Հարություն Մկրտչյան

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանի գրառումը.

«Ֆրանսիայի հրապարակում նեոբոլշևիզմը գտավ իր վերջնական վախճանը, կրեմլյան ագենտուրան հավաքեց վրանները, հայտարարեց, որ սա ավարտը չէ, բայց այլևս անհրաժեշտություն է, ու ջարդուփշուր տուն ուղարկեց իրեն հավատացող թեկուզ փոքրաթիվ համակիրներին…
Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ շախ ու մատ արեց ավագ «ընկերոջը»`Ռոբերտ Սեդրակիչին, ցույց տալով, որ վերջինս առանց իր ուղիղ ու լիարժեք աջակցության ոչինչ է …

Ռոբերտ Քոչարյանն այլևս չունի անգամ այն աջակցությունը, որը ռեսուրսների ու էմոցիաների բանեցման շնորհիվ ստացավ հետպատերազմյան նախորդող ընտրություններին։ Նա վերջնականապես ապացուցեց, որ իր պայքարը միայն ՀՀ ղեկավարի պաշտոնը ստանձնելու, ունեցվածքը պահպանելու, քաղաքական ու իրավական մեղքերը փոքրիշատե մաքրելու համար է, որի ընթացքում ընտանյոք հանդերձ օգտագործեցին մի քանի հազար մարդու, որոնց վերջում պարզապես ուղարկեցին տուն, իրենք «կպան» իրենց անձնական ու ներընտանեկան գործերին` տեսնելով, որ շարժումը թափ չի հավաքում, ու անիմաստ ֆինանսական կորուստների են մատնված, ձախողումի ամբողջ պատասխանատվությունն էլ փաթաթեցին Սաղաթելյան Իշխանի բարակ պարանոցին։

Գլխավորը` Ռոբերտ Սեդրակիչին դադարել են լուրջ վերաբերվել արդեն Կրեմլում, ըստ այդմ ինքն էլ երբևէ չի վերակենդանանալու։
Այլ հարց է, որ հետհեղափոխական Հայաստանում դատվելու փոխարեն սա դարձել էր ֆիգուր` առհասարակ երևում էր մարդկանց աչքերին…

«Դիմադրություն» շարժման գլխավոր արդյունքը Նիկոլ Փաշինյանի վարկանիշը բարձրացնելն էր, սեփականը ` զրոյական կետի հասցնելը…

«Դիմադրություն» շարժումը ցույց տվեց, որ հաջորդ ընտրություններին սրանք այլևս տոկոսային վտանգ էլ չեն ներկայացնելու առողջ քաղաքական ուժերի համար։

«Դիմադրություն» շարժման պարագլուխները շուտով սկսելու են ներքին ու երկարատև գզվռտոցը, վերջնականապես թաղելով անգամ «թրքացման» դեմ պայքարի ու «արցախափրկության» կեղծ իմիտացիան …

Դե իսկ շարժման ստորին ու միջին օղակի անդամներն ու «նվիրյալ-համակիրները» հիմա վշտահար մտածում են՝ ափսոս «բոթասներս» ու էս կորցրած ժամանակը…»։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.