Ի՞նչ են քննարկել Պուտինն ու Սի Ցզինպինը իրենց հեռախոսազրույցում

Ռուսաստանն օրինական է գործում՝ պաշտպանելով ազգային շահերը՝ իր անվտանգությանը սպառնացող արտաքին մարտահրավերների պայմաններում։ Նման հայտարարություն է արել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում։
Զրույցի ընթացքում ՌԴ ղեկավարը «նշել է իր հիմնարար գնահատականները Ուկրաինայում տիրող իրավիճակի և հատուկ ռազմական գործողության ընթացքում լուծվող խնդիրների վերաբերյալ»։

Երկու երկրները հայտարարել են, որ ռուս-չինական հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա և մշտապես բարելավվում են։
«Համաշխարհային հարթակում ստեղծված իրավիճակը քննարկելիս ընդգծվել է, որ Ռուսաստանը և Չինաստանը, ինչպես նախկինում, գործում են ընդհանուր կամ շատ մոտ դիրքերից, հետևողականորեն պաշտպանում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները և ձգտում են միջազգային հարաբերություններ կառուցել իսկապես բազմաբևեռ և արդար համակարգ»,- ասվում է Կրեմլի մամլո հաղորդագրության մեջ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.