Պուտինը մտադիր է նոր պետություն ստեղծել

Lragir.am-ը գրում է. «Հայտնի է դարձել, որ ՌԴ Պետական դումա է մուտք արվել Ուկրաինայի անկախության ճանաչման որոշումը հետ կանչելու նախագիծը։ Կրեմլում ներկայում քննարկում են տարբերակներ Ուկրաինայի օկուպացված տարածքների հետագա կարգավիճակի վերաբերյալ․ խոսվում է դրանց անկախությունը ճանաչելու կամ հանրաքվեով ՌԴ-ին միացնելու մասին։ Տարբերակներից մեկով, ըստ հատուկ ծառայությունների «արտահոսքերի», քննարկվում է այդ տարածքներն «իսկական Ուկրաինա» ճանաչելու հարցը։

Ըստ այդ աղբյուրների, «իսկական Ուկրաինայի» նախագահը լինելու է նախկին նախագահ Յանուկովիչը, վարչապետը՝ Ազարովը, որոնք Մայդանից հետո փախել էին Ռուսաստան։ Այս պլանն իրագործելուց հետո նախատեսվում է Ռուսաստան-«Ուկրաինա»-Բելառուս միացյալ սլավոնական պետության հռչակումը։

 

Ուկրաինա ներխուժման առաջին օրերին, երբ Մոսկվան վստահ էր բլից-կրիգի հաջողությանը եւ Կիեւում իշխանության փոփոխությանը, Յանուկովիչը պատրաստվում էր ստանձնել նախագահի պաշտոնը։ Սակայն այս պլանների տապալումից հետո ՌԴ-ն այս փուլում փորձում է ամրանալ Ուկրաինայի հարավի եւ արեւելքի օկուպացրած տարածքներում։ Ըստ արեւմտյան եւ ուկրաինական հետախուզությունների, այս տարածքները Մոսկվան մտադիր է վերածել պլացդարմի՝ Պուտինի հռչակած «հողերը վերադարձնելու» քաղաքականության համար»։

Մանրամասները՝ այստեղ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.