Զելենսկիի աշխատակազմը պատասխանել է Բայդենին

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն արձագանքել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այն խոսքերին, որ Ուկրաինան «չէր ցանկանում նախազգուշացումներ լսել» ռուսական մոտալուտ ներխուժման մասին։

«Եթե Ուկրաինան չէր պատրաստվում պատերազմին, ինչու՞ առաջին հարվածներն ընկան մակետների վրա, ամբողջ զինամթերքը ապակենտրոնացված էր, իսկ հունվար և փետրվար ամիսներին անցկացվեցին զորավարժություններ: Ուկրաինան պատերազմի էր պատրաստվում անցյալ տարվանից. գալիք ներխուժման մասին տվյալներ տրամադրվել է ոչ միայն արևմտյան հետախուզության, այլ նաև մեր հետախուզության կողմից»,- գրել է նա Twitter-ում։

Հարցն այն էր, թե ինչպիսին կլիներ Ռուսաստանի ներխուժման ծավալը, ասել է Պոդոլյակը Liga.net պորտալին։ Պաշտոնյայի խոսքով՝ Ուկրաինայի ողջ տարածքի գնդակոծության ինտենսիվությունը հնարավոր չէր կանխատեսել։

«Եվ վերջապես, անհեթեթ է մեղադրել մի երկրի, որը 100 օրից ավելի արդյունավետ պատերազմ է մղում ռեսուրսներով շատ ավելի գերազանցող հակառակորդի դեմ, երբ առանցքային երկրները չեն կարողացել կանխել Ռուսաստանի ռազմական ախորժակը՝ դրա մասին հիանալի իմանալով»,- ասել է Պոդոլյակը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.