1550 դոլարի դիմաց Ադրբեջանին է փոխանցել ռազմական բնույթի տեղեկություններ. Արցախի ԱԱԾ բացահայտումը

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտվել է պետական դավաճանության ևս մեկ դեպք։

Ինչպես տեղեկացնում է Արցախի ԱԱԾ–ն, օտարերկրյա հետախուզական ծառայությունները սոցիալական ցանցերի օգնությամբ հավաքագրել են Արցախի Պաշտպանության բանակի զինծառայողին, որը գաղտնի տվյալներ է փոխանցել դիրքերի, ռազմական անձնակազմի և տեխնիկայի, առաջնագծում մարտական հերթապահության և ռուս խաղաղապահների մասին։

Արցախի ՊԲ զինվորականը տրամադրած տեղեկությունների համար որպես պարգեւ ստացել է մոտ 1500 դոլար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.