«Ֆրանսիայի հրապարակը ծափահարում էր զոհված տղաների նկարները ոտնատակ տված խեղկատակներին․․․»․ Լյովա Եղիազարյանը

Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Լկտիների ցինիզմը։

Այսօր Ֆրանսիայի հրապարակում իշխանությունների կոռուպցիայից է խոսում Սերժի պատգամավորը,որի հայրը կալանավորված է հենց կոռուպցիայի գործով։

Այսօր Ֆրանսիայի հրապարակը ծափահարում էր զոհված տղաների նկարները ոտնատակ տված խեղկատակներին։Ու՞ր եք զոհվածների ծնողներ։

Այսօր մի դաշնակ պատգամավորուհի դավաճան է անվանում Առողջապահության նախարարին,որի եղբայրը զոհվել է Արցախը պաշտպանելիս։

Այսօր պատգամավոր-փաստաբանը նեղսրտում է դատարաններից,ում շեֆի ժամանակ միայն մարտի մեկի գործով կար հարյուրից ավել քաղբանտարկյալներ,որոնց մեծամասնությունը առաջին պատերազմի հրամանատարներ ու մասնակիցներ էին։

Չշարունակեմ։

Տեսնենք,թե վաղը ոնց են քծնելու Լավրովին։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.